ԱՄՆ-ում ձերբակալել են նախագահի թեկնածուին․ ո՞ւմ մասին է խոսքը (լուսանկար)

ԱՄՆ-ում ձերբակալել են նախագահի թեկնածուին․ ո՞ւմ մասին է խոսքը (լուսանկար)

Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանում պաղեստինամետ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է Կանաչների կուսակցությունից 2024 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Ջիլ Սթայնը: Տեղեկությունը տարածել է քաղաքական գործչի նախընտրական շտաբը։

«Ջիլ Սթայնը, նրա նախընտրական շտաբի ղեկավար Ջեյսոն Քոլը և նրա տեղակալ Քելլի Մերիլ-Քայերը ձերբակալվել են Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանում, երբ սատարում էին ընդդեմ Գազայի պատերազմի համալսարանի բողոքի ակցիային», - ասվում է հաղորդագրության մեջ։

Fox News հեռուստաալիքը հայտնում է, որ Սթայնը ձերբակալվել է հարյուրավոր ցուցարարների հետ։
Վերջիններս պահանջել են, որ համալսարանը դադարեցնի մասնակցությունը Boeing-ի կապիտալում։ Նշվում է, որ ընկերությունն, իբր, արտադրում է Գազայի դեմ օգտագործվող զինամթերք։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ամերիկյան մի շարք հեղինակավոր համալսարանում հակաիսրայելական բողոքի ցույցեր են ընթանում, երեկ էլ հայտնի դարձավ, որ իրավապահները ձերբակալել են շուրջ 700 ուսանողի։