ՀԱՄԱՍ-ի ոչնչացնումը մեր գերխնդիրն է․ Իսրայելի ՊՆ ղեկավար

ՀԱՄԱՍ-ի ոչնչացնումը մեր գերխնդիրն է․ Իսրայելի ՊՆ ղեկավար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ամբողջությամբ ոչնչացնելու և Գազայի հատվածում բոլոր պատանդներին վերադարձնելու անհրաժեշտության մասին։
Նախարարի խոսքերը մեջբերել է Times of Israel-ը։

Գալանտը Թել Ավիվի մոտ գտնվող Պալմախիմ ավիաբազա կատարած այցի ժամանակ ընդգծել է, որ Իսրայելի իշխանություններն այժմ աշխատում են երկու խնդիրների վրա՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացում և պատանդների վերադարձ։ 
Նախարարը նշել է, որ վճռական է երկու նպատակներին հասնելու հարցում։

Միաժամանակ ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ այդ նպատակներին հասնելը կարող է ավելի երկար տևել։ Նրա խոսքով՝ դա կպահանջի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։