Գերմանիայում սպանված 2 ուկրաինացիները զինվորականներ էին․ ԱԳՆ

Գերմանիայում սպանված 2 ուկրաինացիները զինվորականներ էին․ ԱԳՆ

Գերմանիայում դանակահարության հետևանքով սպանված երկու ուկրաինացիները եղել են զինվորականներ։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ին և նշե, որ նրանք բժշկական վերականգնողական փուլ են անցել Գերմանիայում։

Գերատեսչությունում հավելել են, որ դիվանագետներն այժմ պարզում են, թե որտեղ են ծառայել սպանվածները, ինչպես նաև փնտրում են նրանց հարազատներին։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել բավարական Մուրնաու քաղաքում։ Ինչպես նշել են գերմանական ԶԼՄ-ները, տեղի առևտրի կենտրոնի մոտ դանակահարված երկու տղամարդու են գտել։ Երբ բժիշկները ժամանել են, նրանցից մեկն արդեն մահացած է եղել, երկրորդը մահացել է հիվանդանոցում։

Ավելի ուշ Գերմանիայի իրավապահ մարմինները սպանության կասկածանքով բերման են ենթարկել ՌԴ 57-ամյա քաղաքացու։

Գերմանիայում գործող գաղտնիության կանոնների պատճառով զոհերի և կասկածյալի անունները չեն հրապարակվում։