Կադիրովի 16-ամյա որդին՝ Պուտինի անվան համալսարանի կուրատոր

Կադիրովի 16-ամյա որդին՝ Պուտինի անվան համալսարանի կուրատոր

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի որդին՝ 16-ամյա Ադամը, դարձել է Գուդերմեսում Վլադիմիր Պուտինի անվան հատուկ նշանակության ուժերի ռուսական համալսարանի կուրատորը։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Իմ սիրելի եղբոր՝ համալսարանի ղեկավար Բայբեթար Վայխանովի խնդրանքով ես որոշեցի Ադամ Կադիրովին նշանակել բուհ-ի կուրատոր։ Նա քաջածանոթ է հայտնի համալսարանի գործունեությանը, ուստի կարծում եմ, որ նա շատ լավ կկատարի իր վրա դրված պարտականությունները»,- գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։