Երևանն օգնում է Մոսկվային շրջանցել արևմտյան պատժամիջոցները․ MD

Երևանն օգնում է Մոսկվային շրջանցել արևմտյան պատժամիջոցները․ MD

Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել արեւմտյան պատժամիջոցները. այս մասին գրել է Modern Diplomacy-ն։ «Եվրոպական առևտրի տվյալները ցույց են տալիս, որ արտահանումն այնպիսի երկրներ, ինչպիսին՝ Հայաստանն է, կտրուկ աճել է 2022 թվականի փետրվարից ի վեր՝ ենթադրելով, որ այդ երկրները Ռուսաստանի համար խողովակ են ծառայում պատժամիջոցները շրջանցելու համար», - ասվում է հրապարակման մեջ։

«Եվրոպական ընկերություններն արտահանում են հարյուր միլիոնավոր դոլարների սարքավորումներ, որոնք գրեթե անկասկած հայտնվում են Ռուսաստանում՝ խարխլելով պաշտոնական պատժամիջոցների ռեժիմը և ուժեղացնելով Վլադիմիր Պուտինի ռազմական մեքենան», - գրում է Modern Diplomacy-ը՝ հղում անելով բրիտանական Sky News-ի վերլուծությանը։