Երեւանում ակցիաները շարունակվում են

Երեւանում ակցիաները շարունակվում են

Երեւանում ակցիաները շարունակվում են՝ ի աջակցություն տավուշցիների։

«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում մարդիկ հեգնական գրառումներով պաստառներ են կպցրել քաղաքի տարբեր հատվածներում։

Մասնավորապես, պաստառների վրա գրված է. «Սաղ տանք, խախանդ ապրենք», «Լռեք, թող հանձնի», Մի խանգարեք, թող հանձնի», «Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք»:

Ֆեյսբուքյան գրառվամ մեջ ասվում է. «Մայրաքաղաքում լույսն այսպես բացվեց: Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է

Պայքար. Օր 11: Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»: