Մահացել է Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականի լեգենդար մարզիչը

Մահացել է Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականի լեգենդար մարզիչը

76 տարեկանում մահացել է Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Միխայիլ Ֆոմենկոն, հայտնում է Սումիի մարզի ֆուտբոլի ասոցիացիան։ Որպես ֆուտբոլիստ Ֆոմենկոն հանդես է եկել Սումիի «Սպարտակում», Լուգանսկի «Զարյա»-ում և «Դինամոյում» (Կիև):

Մայրաքաղաքային ակումբի հետ երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, նվաճել գավաթակիրների գավաթը և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը։ ԽՍՀՄ հավաքականի կազմում Ֆոմենկոն դարձել է Եվրո-1972-ի արծաթե և 1976-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։