Բաքուն անհայտ կորածների հարցով ակնկալում է ՀՀ-ի փոխգործակցությունը

Բաքուն անհայտ կորածների հարցով ակնկալում է ՀՀ-ի փոխգործակցությունը

«Պետական ​​հանձնաժողովը մամուլի հայտարարություններում բազմիցս նշել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների մասին հիմնական տեղեկատվությանը տիրապետում է հայկական կողմը»։

APA-ին տված հարցազրույցում նման պնդում է արել Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող պետական ​​հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։

Նրա պնդմամբ, «Ղարաբաղի տարածքը 30 տարի գտնվել է հայկական կողմի վերահսկողության տակ»։

«Պետական ​​հանձնաժողովը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ փոխվստահություն մթնոլորտում պահպանելով ճշգրտության և թափանցիկության սկզբունքները։

Հաշվի առնելով այն, որ հիմնական տեղեկատվությանը տիրապետում է հայկական կողմը, այս համագործակցությունը կարող է դրական ներդրում ունենալ երկու կողմից անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման գործում»,- նշել է Ախունդովը։