Սունակին կհեռացնե՞ն վարչապետի պաշտոնից

Սունակին կհեռացնե՞ն վարչապետի պաշտոնից

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները մայիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո հնարավոր է փորձեն պաշտոնանկ անել վարչապետ Ռիշի Սունակին։ Այս մասին հայտնում են բրիտանական քաղաքական վերնախավի աղբյուրները։

«Մայիսի 2-ի ընտրություններից հետո Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորները կարող են փորձել պաշտոնանկ անել Ռիշի Սունակին։ Ուզում են անվստահություն հայտնելու ընթացակարգ սկսել։ Դրա համար անհրաժեշտ է 52 տորիների (պահպանողականների) դիմումներ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովին»,- բացատրել են աղբյուրները Financial Times-ին տված հարցազրույցում:

Հրատարակության համաձայն՝ ներկայումս Սունակին «կենսունակ այլընտրանք» չկա։ 

Վարչապետի հնարավոր փոխարինման շուրջ քննարկումները շարունակվում են արդեն մի քանի ամիս, գրում է Bloomberg-ը։ Քննարկումը հրահրվել էր «մի շարք սխալներով, որոնք բացահայտեցին Սունակի՝ արագ քաղաքական որոշումներ կայացնելու անկարողությունը», նշում է ամերիկյան մամուլը։ 
Մի քանի օր առաջ Սունակն ասել էր, որ բրիտանական պաշտպանական արդյունաբերությունը կանցնի պատերազմի ռեժիմի։