Բաքուն պնդում է՝ Տավուշի հետ սահմանին զինծառայող է վիրավորվել

Բաքուն պնդում է՝ Տավուշի հետ սահմանին զինծառայող է վիրավորվել

«Ապրիլի 29-ին ական է պայթել Ղազախի շրջանի բնակավայրերից մեկում, որը նախկինում Հայաստանի հետ շփման գիծն էր»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ականի պայթյունի հետևանքով ոտքի շրջանում վիրավորում է ստացել Պետական ​​սահմանային ծառայության 20-ամյա զինծառայող Իսմայիլով Վուսալ Ինթիգամ օղլուն։

Նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը գնահատվում է ծանր։