Ուզում եմ օրհնված գնալ այս կյանքից

Ուզում եմ օրհնված գնալ այս կյանքից

Կան հանրահայտ ճշմարտություններ, որոնք բոլորը գիտեն, բայց ապրում են այնպես, ասես չգիտեն։ Այ օրինակ, մահկանացուները գիտեն, որ մի օր մեռնելու են։ Երբ Բագրատ Սրբազանն ասում է, որ «Մի հատ էլ նորություն ունեմ․ մեռնելու են», սա սովորական հիշեցում չէ։ Սա քրիստոնյա հայի հիշեցում է, որ Աստված բոլորիդ երկար կյանք տա, բայց կա մի օր, որ մեռնելու ենք։ Ես էլ եմ մահանալու,- ասում է Սրբազանը։

Բայց մեռնելու մասին հիշեցումն ավելի շատ ուղղված է հայրենիքը հանձնողներին։ Մեռնելու մեջ բացառություն չկա, մեռնելու է և՛ հայրենիք հանձնողը, և՛ հայրենիք պաշտպանողը։ Սրբազանի խոսքը այլ նրբերանգ ունի՝ լավ չի՞, որ օրհնված գնան, ոչ թե նզովված։ Սա անիրավ ճանապարհից ետ պահելու քայլ է՝ մեղք մի գործիր, ապրիր այնպես, որ նզովված չգնաս։ Իսկ հայրենիքի, ժողովրդի հանդեպ գործած մեղքը ամենասարսափելին է։ Ե՛տ կանգնիր։ «Ես ուզում եմ օրհնված գնալ, ես պատասխան պիտի տամ և՛ Աստծուն, և՛ մեր նահատակներին»,- ասում է նա։