Շվեդիայում նորից Ղուրան են այրել 

Շվեդիայում նորից Ղուրան են այրել 

Շվեդիայում մի կին այրել է մահմեդականների սրբազան գիրք համարվող Ղուրան։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Ստոկհոլմում, հակաիսլամական տրամադրված կինը, ում անունը եղել է Ջեյդ Սանդբերգ, Ղուրան է այրել՝ ոստիկանության հսկողության ներքո»,- ասված է հաղորդման մեջ։

Գործողության ժամանակ, կնոջ ձեռքին սպիտակ առարկա է եղել, որը խաչի նմանություն է ունեցել։ Կինը այն պահել է այրվող Ղուրանի վրա։