Պատերազմ է․ Կիևը դուրս կգա Մարդու իրավունքների Կոնվենցիայից

Պատերազմ է․ Կիևը դուրս կգա Մարդու իրավունքների Կոնվենցիայից

Ուկրաինան դիմում է ներկայացրել Եվրախորհուրդ՝ ռազմական դրության պատճառով երկրում Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական Կոնվենցիայի որոշ կետերի մասնակի կասեցման համար։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է միջազգային կազմակերպության կայքում։

Հստակեցվում է, որ դիմումը ներկայացվել է ապրիլի 4-ին։ Դիմումի համաձայն՝ Ուկրաինան պատերազմի ընթացքում կդադարի պահպանել Կոնվենցիայի այնպիսի դրույթները, ինչպիսիք են՝ բնակարանների անձեռնմխելիությունը (մինչև մասնավոր կամ համայնքային սեփականության հարկադիր օտարումը պետության կարիքների համար), նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունների և այլ նամակագրության գաղտնիությունը, անձնական և ընտանեկան կյանքին չմիջամտելը, տեղաշարժի ազատությունը և բնակության վայրի ազատ ընտրությունը, մտքի և խոսքի ազատության իրավունքը, կարծիքների և համոզմունքների ազատ արտահայտումը, ինչպես նաև տեղեկատվություն հավաքելու, պահպանելու և տարածելու իրավունքը, ժողովներ, հանրահավաքներ և գործադուլներ անցկացնելու իրավունքը, սեփականությունը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը։