Կրկին ռուս ոստիկանների են սպանել․ ի՞նչ է հայտնի

Կրկին ռուս ոստիկանների են սպանել․ ի՞նչ է հայտնի

Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետությունում (ՌԴ կազմում է) ոստիկանական դիրքի վրա հերթական զինված հարձակման մասին։

Նշվում է, որ կեսգիշերին մոտ անհայտ անձինք ավտոմեքենայով մոտեցել են ոստիկանական անցակետի մոտ, պայթեցրել նռնակն ու կրակ բացել։

Միջադեպի հետևանքով զոհվել է այնտեղ գործուղված սպաներից մեկը, վիրավորվել են տեղի չորս ոստիկաններ։
Պատասխան կրակից սպանվել է երկու զինյալ։ Այս պահին դեպքի վայրում են անվտանգության ուժերը։

Ռուսական ԶԼՄ-ները ենթադրում են, որ վիրավոր ահաբեկիչը կարող է լինել հինգ հետախուզվող ահաբեկիչներից մեկը, ով մի քանի օր առաջ Կարաչայ-Չերքիզիայում սպանել է իրավապահ մարմինների երկու աշխատակցի ու դիմել փախուստի։