Մահացել է Զոյա Զելինսկայան

Մահացել է Զոյա Զելինսկայան

Մահացել է թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Զոյա Զելինսկայան։ Այս մասին հայտնել են Մոսկվայի երգիծանքի թատրոնի ներկայացուցիչները։

«Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Զոյա Նիկոլաևնա Զելինսկայան։ Զոյա Նիկոլաևնան 70 տարի ծառայել է Սատիրայի թատրոնում՝ 1954 թվականից։ Նա խաղացել է բազմաթիվ պիեսներում և կինոյում»,- գրված է թատրոնի կայքում։ 

Թատրոնի անձնակազմը խորին ցավակցություն է հայտնել անվանի արտիստի ընտանիքին և մտերիմներին։ Հրաժեշտի օրն ու վայրը կհայտարարվի ավելի ուշ։

Զոյա Զելինսկայան թատրոնում աշխատել է 1954 թվականից՝ 70 տարի։ Իր կարիերայի ընթացքում ճանաչվել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, պարգևատրվել է Բարեկամության, Պատվո շքանշաններով և Աշխատանքի վետերան մեդալով։