ՊՍԺ-ն 12-րդ անգամ հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն

ՊՍԺ-ն 12-րդ անգամ հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն

ՊՍԺ-ն ժամանակից շուտ նվաճել է Ֆրանսիայի 2023/24 թթ. չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին հայտնի է դարձել Լիգա 1-ի 31-րդ տուրի «Մոնակոյի»՝ Լիոնից կրած պարտությունից հետո (2:3):

Առաջնության ավարտից 3 տուր առաջ փարիզցիների և մոնեգասկների միջև տարբերությունը 12 միավոր է։

Սա ՊՍԺ-ի երրորդ անընդմեջ տիտղոսն է և 12-րդը պատմության մեջ: Փարիզցիները վերջին 12 տարում 10-րդ անգամ են չեմպիոն դառնում։