Հազարավոր տաջիկներ արգելափակված են մոսկովյան օդանավակայաններում

Հազարավոր տաջիկներ արգելափակված են մոսկովյան օդանավակայաններում

Տաջիկստանի հազարավոր քաղաքացիներ արգելափակված են Մոսկվայի օդանավակայաններում, ՏԱՍՍ-ին հայտնել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շոհին Սամադին։

«Մոսկվայի օդանավակայաններում արգելափակված Տաջիկստանի քաղաքացիների հետ կապված իրավիճակը շարունակում է բարդ մնալ», - ասել է Սամադին: Նրա խոսքով, հանրապետության ​դեսպանատան հյուպատոսական վարչությունը բացել է 24-ժամյա օպերատիվ շտաբ։ Քաղաքացիների մեծ մասը գտնվում է «Վնուկովո»-ի ժամանակավոր պահման գոտում։

Ըստ պաշտոնյայի, նմանատիպ իրավիճակ է նկատվում Մոսկվայի այլ օդանավակայաններում՝ «Ժուկովսկի», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո»։