Հայաստանին իշխանափոխություն է պետք

Հայաստանին իշխանափոխություն է պետք

Հայաստանին պետք է իշխանափոխություն, մեզ պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ: Այս մասին ապրիլի 29-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Ըստ նրա՝ իշխանափոխության դեպքում դա հնարավորություններ կստեղծի ապահովելու Հայաստանի անվտանգությունը։ «Կարևոր է նաև վերջ տալ հասարակության բևեռացմանը։ Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է»,-ասաց Վարդան Օսկանյանը։