Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել

Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել

Մենք երեկ ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, Դիլիջանում ակցիան դադարեցրինք և անմիջապես շտապեցինք Ոսկեպար՝ գյուղացիների հետ հանդիպման: Գյուղացիները փաստեցին, որ այդտեղ ադրբեջանցիներ են եղել, աշխատանքներ են կատարել, ասում  են՝ ծառեր են կտրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Կիրանցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Իշխանությունները ամեն կերպ փորձում են իրենց առջև դրված խնդիրը կատարել՝ թուրքին բերել նստացնել այս վայրերում: Գյուղացիների անհանգստության պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, միայն անունով են սահմանապահ, իրականում դա ադրբեջանական բանակն է՝ նույն զինտեխնիկայով, ուղղակի այլ հագուստով: Իսկ մեր սահմանապահը ընդամենը զինված է ավտոմատով, ուրիշ ոչինչ չունի»։