Ինչպես են Սոֆի Մխեյանն ու Նազենի Հովհաննիսյանը թռիչքի պահին հայտնվել օդաչուների խցիկում

Ինչպես են Սոֆի Մխեյանն ու Նազենի Հովհաննիսյանը թռիչքի պահին հայտնվել օդաչուների խցիկում

Երգչուհի Սոֆի Մխեյանն ու դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը միասին ամառային հանգիստն են վայելում Թունիսում։ Ծովափնյա հանգստից լուսանկարներ եւ տեսանյութ է սոցցանցերում հրապարակում Սոֆի Մխեյանը՝ կիսվելով տպավորություններով։

Նման տեսանյութ էլ նա ֆեյսբուքյան էջում հրապարակել էր օդանավից՝ անմիջապես թռիչքի պահին։ Նա եւ Նազենի Հովհանիսյանը գտնվում էին օդաչուների համար նախատեսված խցիկում եւ այնտեղից ողջունում էին հետևորդներին։ Օգտատերերից ոմանք հարց էին ուղղել տուրիստական ընկերությանը՝ խնդրելով պարզաբանել, թե այդ ինչպես են թույլատրել, որպեսզի թռիչքի ժամանակ օդաչուների կաբինայում այլ անձիք հայտնվեն։ Տուրիստական ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ սովորական դեպքերում, այո՛, չի թույլատրվում։

Այդ պարագայում համապատասխան նկարահանման համար եղել է նախնական համաձայնություն և հատուկ թույլտվություն Ավիաընկերության Անվտանգության բաժնի կողմից, և այն իրականացվել է ՝ անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով։ Ինչպես նաև տեղեկացրել են, որ թռիչքն ապահով ժամանել է Թունիս, և բոլոր զբոսաշրջիկները հանգստանում են Թունիսի ծովափնյա հանգստավայրերում: