Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ թոռնուհին՝ Վիկտորյան ամուսնացել է։ Բելառուսի նախագահը, ըստ «Пул первого» տելեգրամյան ալիքի փոխանցման, շնորհավորել է նրան։ Նա մասնավորապես ասել է, որ այժմ նորապստակները «գրելու են իրենց պատմությունը։ Հրապարակվել է նաեւ լուսանկար, որտըեղ Ալեքսանդր Լուկաշենկոն է թոռնուհու եւ փեսացուի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել ռեստորանում։ Ներկա են եղել ամենից հարազատ ու մտերիմ մարդիկ՝ ընդհանուր թվով 70 հոգի։ Նշենք, որ Վիկտորյան Լուկաշենկոյի ավագ որդու՝ Վիկտորի դուստրն է։ Նշենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ունի երեք որդի եւ յոթ թոռ։