Դիմահարդարի մոտ այցելելուց հետո կուրացել է
Մոսկվայի բնակչուհին դիմահարդարի մոտ այցելելուց հետո կուրացել է մեկ աչքից։ Այս մասին հայտնում է ռուսական «Լայֆ»-ը։ Դեպքի առնչությամբ իրավապահները սկսել են քննություն անցկացնել, հարուցվել է վարույթ։ Մոսկվայի դիմահարդարման կլինիկաներից մեկում մոտ 40-ամյա կնոջը ներարկում են արել՝ արտաքին տեսքի դեֆեկտները վերացնելու համար։ Ներարկման ժամանակ արդեն նա սկսել է գանգատվել աչքի ցավից։ Շուտով նրան տեղափոխել են հիվանդանոց եւ պարզվել է, որ ներարկումն ամենայն հավանականությամբ ազդել է տեսողության վրա։ Կնոջ մի աչքը հիմա չի տեսնում։ Քննիչները փորձում են պարզել, թե արդյոք դիմահարդարման կլինիկա թույլ է տվել օրինախախտում՝ բուժամիջոցների անվտանգության կանոնների պահպանման հետ կապված։
Կարծիքներ