«Орел и Решка»-ն փակվում է

«Орел и Решка»-ն փակվում է

«Орел и Решка» հայտնի հեռուստաշոուն փակվում է։ Այս մասին հայտնել են շոուի վարողներ Անաստասիա Իվլեեւան եւ Ավսեյ Կովալեւը։ Իրենց ինստագրամյան էջում նրանք մասնավորապես գրել են հետեւյալը․ «Ինչ որ մի պահ դա պետք է լիներ։ 15 382 կմ երկու տարում, 80 արկած եւ երեք հերոս։ Դա հզոր էր։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր վերալիցքավորվում էին մեզ հետ միասին»։ Հիշեցնենք, որ շոուն սկսվել էր անցյալ տարի։ Նախապես այն վարում էին Անաստասիան եւ Անտոն Պտուշկինը, սակայն հետագայում Անտոնին փոխարինեց Ավսեյ Կովալեւը։