Վալերի Օսիպյանը կադրային վերադասավորումներ է արել 

Վալերի Օսիպյանը կադրային վերադասավորումներ է արել 

Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօրմի շարք հրամաններ է ստորագրել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության կապիտան Հարություն Անոյանը՝ ազատվելով նույն բաժնի 1-ին բաժանմունքի պետի պաշտոնից։ Իսկ 1-ին բաժանմունքի պետ է նշանակվել նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Նարեկ Խաչատրյանը։

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Գարեգին Սարգսյանը, որը գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում՝ ազատվելով ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից։