«Քննությամբ կպարզվի»․ Փաշինյանը՝ Ներքին Խնձորեսկի դեպքի մասին (տեսանյութ)

«Քննությամբ կպարզվի»․ Փաշինյանը՝ Ներքին Խնձորեսկի դեպքի մասին (տեսանյութ)

Ինչպես երեկ հայտնել էր ԱԱԾ-ն, ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: 

Քիչ առաջ «Հրապարակի» լրագրողը ԱԺ-ում Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ կասի միջադեպի վերաբերյալ, ինչին ի պատասխան նա ասաց․ «Քննությամբ կպարզվի»։ Մեր լրագրողի դիտարկմանը, թե նույնն էին ասում նաեւ այն ժամանկ, երբ ադրբեջանցի դիվերսանտի էին ձերբակալել, այնուհետև ազատ արձակել, Փաշինյանն ասաց․ «Ես սրա մասին արդեն խոսել եմ»։

Մանրամասն՝ տեսանյութում