Թերեզա Մեյը հրաժարակա՞ն կտա

Թերեզա Մեյը հրաժարակա՞ն կտա
Մոտ 50 պատգամավոր բրիտանական խորհրդարանում, ընդ որում, հիմնականում պահպանողականներ, հանդիպում են ունեցել, որտեղ քննարկել են վարչապետ Թերեզա Մեյի հնարավոր հրաժարականի հարցը։



Այս մասին հայտնում է Sky News-ը։



Նման հանդիպման եւ այդ օրակարգով քննարկում ծավալելու հիմնական պատճառն այն է, որ խորհրդարանականները դժգոհ են Մեյի՝ «բրեքսիտյան քաղաքականությունից», իսկ ավելի կոնկրետ՝ այդ քաղաքականության իսպառ բացակայությունից։ Բանն այն է, որ պահպանողականները կարծում են, որ Մեյը չունի հստակ պլան, թե ինչպես է տեղի ունենալու ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը եւ ինչ պայմաններով է հետագայում շարունակվելու համագործակցությունը Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ։



Համաձայն հրապարակման, Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 48 ստորագրություն Համայնքների պալատից, որպեսզի անվստահության հարցը դրվի քվեարկության։