Մահացել է օսկարակիր Դորոթի Մելոունը

Մահացել է օսկարակիր Դորոթի Մելոունը
94 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել ամերիկացի դերասանուհի, օսկարակիր Դորոթի Մելոունը: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Նշենք, որ 11 օր էր մնացել նրա տարեդարձին, որպեսզի դերասանուհին մտներ կյանքի 95-րդ տարվա մեջ:



Դորոթիի կարիերայի գագաթը 1960-ականների «Փեյթոն Փլեյս» մելոդրամատիկ ֆիլմն էր, իսկ «Օսկարի» նա արժանացել էր 1957 թվականին, «Խոսքեր որ գրեց քամին» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի մարմնավորման համար: Նա մահացել է իր հայրենի Դալլաս քաղաքում: