Քուրդ աշխարհազորայինները չորս թուրք զինվորականի են սպանել

Քուրդ աշխարհազորայինները չորս թուրք զինվորականի են սպանել
Քրդական ինքնապաշտպանական ուժերի աշխարհազորայինները չորս թուրք զինվորական են սպանել թուրք-սիրիական սահմանագոտում, երբ վերջիններս փորձել են ներթափանցել Սիրիայի տարածք: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Քուրդ աշխարհազորայինների եւ թուրքական հատուկ նշանակության ջոկատն ուղեկցող զինվորականների միջեւ բախումներ են եղել նաեւ Բյուլբյուլ սահմանամերձ գյուղի շրջանում:



Ավելի վաղ Anadolu լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ թուրքական զորքերը հատուկ գործողություն են իրականացնելու Սիրիայի Աֆրինի շրջանում, ինչի հետ կապված ռուսական զորամասերը, որոնք տեղակայված են այդ շրջանում, հեռանում են: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել է այդ լուրերը: