Forbes-ը կազմել է 2010թ. ամենաթանկ գնումների ցանկը

Forbes-ը կազմել է 2010թ. ամենաթանկ գնումների ցանկը
2010թ. ամենաթանկ գնումներ կատարողների ցուցակը, ըստ Forbes-ի, գլխավորել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, ով գնել էր Սանկտ Պետերբուրգում գտնվող Նոր Հոլանդիա կղզին՝ 400 միլիոն ԱՄՆ դոլարով, գրում է  РИА Новости-ն: Ինչպես արդեն նշել են ԶԼՄ-ները, միլիարդատերը նախատեսում է վերակառուցել իր կղզին:



Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է նկարների կոլեկցիոներ Սթիվեն Քոենը: 2010 թվականին նա արվեստի շուկայում 145.4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է արել: Ամենահայտնի ձեռքբերումներն են Ջասպեր Ջոնսի «Դրոշը» և Էնդի Ուորհոլի «Կոկա-Կոլայի» շիշը:



Երրորդ տեղում է հայտնվել առաջին պակիստանցի միլիարդատեր Միան Մուհամեդ Մանշե-ն, ով գնել է լոնդոնյան էքսկլյուզիվ St.James Hotel&Club-ը մոտ 95 մլն դոլարով: