Երեխաներին կսովորեցնեն

Երեխաներին կսովորեցնեն
Անգլիայի իշխանությունները լրջորեն մտահոգվել են երեխաների սեռական դաստիարակությամբ: Վերջերս Լոնդոնում այդ նպատակով մի քանի գրքեր են հրատարակվել առաջին դասարանցիների համար, որոնք զարմացնում են իրենց ազատությամբ:



Արտասահմանյան լրատվամիջոցներում այնպիսի կարծիք է շրջանառվում, թե այդ գրքերն ավելի շատ մանկական պոռնոգրաֆիա են հիշեցնում: Գրքերը երեխաներին կսովորեցնեն, թե ինչ է էրեկցիան, ինքնաբավարարումը, մարմնավաճառությունը, ինչպես նաեւ մանկական ձեւավորմամբ նկարներով կցուցադրեն սեքսի տարբեր դիրքեր: Նկարներից մեկում, օրինակ, մերկ զույգ է պատկերված, որտեղ կինը հեծնել է տղամարդուն: Նկարներին մանկականություն հաղորդելու համար գրքի հեղինակները տարբեր միջոցների են դիմել: Օրինակ, տղամարդու մերկ ոտքերին եւ ձեռքերին փուչիկներ են կապված: «Այդպես են մայրիկն ու հայրիկը անում դա»,- նկարները նմանատիպ գրություններով են ուղեկցվում: