ՍԴ-ն բավարարեց Ալիևի դիմումը. արտահերթ ընտրություններ կլինեն

ՍԴ-ն բավարարեց Ալիևի դիմումը. արտահերթ ընտրություններ կլինեն

Տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի Սահմանադրական դատարանն այսօր ուսումնասիրում է նախագահ Իլհամ Ալիևի դիմումը՝ երկրի խորհրդարանը լուծարելու և Միլի Մեջլիսի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:

Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, ՍԴ-ն բավարարել է Ալիևի դիմումը և հաստատել դրա սահմանադրականությունը:

Հիշեցնենք, որ այդ հարցով երկրի ղեկավարին դիմել էր Միլի Մեջլիսը՝ իշխող կուսակցության նախաձեռնությամբ: