Ինչու՞ է ՌԴ ՆԳ նախարարը մեկնել Նյու Յորք

Ինչու՞ է ՌԴ ՆԳ նախարարը մեկնել Նյու Յորք

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի երկրների ոստիկանական գերատեսչությունների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովին։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Այսօր Նյու Յորք է ժամանել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, Ռուսաստանի Դաշնության ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը»,-ասել է ՌԴ ՆԳՆ խոսնակը:

Ըստ Վոլկի, նախատեսվում են նաև բանակցություններ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ և մի քանի երկկողմանի հանդիպումներ մի շարք պետությունների իրավապահ պատվիրակությունների ղեկավարների հետ։