Իրանը նույնպես ողջունել է Պաղեստինը ճանաչելու ՀՀ որոշումը

Իրանը նույնպես ողջունել է Պաղեստինը ճանաչելու ՀՀ որոշումը

Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը։

Պատասխանելով ճանաչման վերաբերյալ հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշել է․ 

«Ողջունում ենք Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին աջակցելու աշխարհի երկրների դիրքորոշումն ու գործողությունները»:

Հիշեցնենք, որ Երևանի որոշումը ողջունել են Պաղեստինն ու արաբական մի շարք երկրներ, ինչպես նաև Թուրքիան: