20-ամյա տղան փորձել է իրեն ցած նետել եկեղեցու տանիքից

20-ամյա տղան փորձել է իրեն ցած նետել եկեղեցու տանիքից

Հունիսի 26-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում 20 ամյա տղան ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները Դ. Ա.-ին իջեցրել են եկեղեցու տանիքից: