Նախկին նախագահները սատարում են ադրբեջանցի թեկնածուին

Նախկին նախագահները սատարում են ադրբեջանցի թեկնածուին

Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել քվեարկել ռեֆորմիստների թեկնածու, ծնունդով ադրբեջանցի Մասուդ Պեզեշկիանի օգտին, ով, ըստ Իսլամական Հանրապետության նախկին ղեկավարի, հաշտեցնելու է Իրանին Արևմուտքի հետ։

«Ես խնդրում եմ նրանց, ովքեր ցանկանում են կառուցողական հարաբերություններ հաստատել մնացած աշխարհի հետ և ցանկանում են չափավորություն, քվեարկել Պեզեշկիանի օգտին: Այս թեկնածուն, եթե ընտրվի, մտադիր է թարմացնել 2015 թվականին ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ կնքված միջուկային համաձայնագիրը»,- ասել է Ռոհանին՝ հավելելով, որ Փեզեշկիանն ի վիճակի է հասնելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը։
Ռոհանիի հայտարարությանը միացել է մեկ այլ նախկին նախագահ՝ Մոհամմադ Խաթամին, ով ավելի վաղ հայտարարել էր Պեզեշկիանին աջակցելու մասին։