Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվայի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվայի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ համակարգը երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Մոսկվայի մարզում և չորս անօդաչու թռչող սարք՝ Տվերի մարզում  Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Չորս անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Տվերի, երկու ԱԹՍ՝ Մոսկվայի, ևս մեկը՝ Բելգորոդի մարզում»,- ասվում է ռազմական գերատեսչության տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են ինքնաթիռի տիպի անօդաչու սարքեր։