Բոլիվիայում ձերբակալել են զինված հեղաշրջման փորձ կատարած գեներալին

Բոլիվիայում ձերբակալել են զինված հեղաշրջման փորձ կատարած գեներալին

Բոլիվացի գեներալ Խուան Խոսե Սունիգային, ով զինվորականներին առաջնորդել է դեպի մայրաքաղաք Լա Պասում կառավարության շենքի դիմացի հրապարակ, երկրի դատախազները մեղադրում են ահաբեկչության մեջ։
Այս մասին ասվում է հեղաշրջման փորձ կատարած գեներալի ձերբակալման հրամանից, որը ցուցադրվել է Բոլիվիայի հեռուստաալիքով։

Փաստաթղթում նշվում է, որ «Սունիգան և մյուսները [հեղաշրջման փորձի մասնակիցները] կասկածվում են ահաբեկչական գործողություններ կատարելու, ինչպես նաև հասարակական անվտանգության և պետական ​​ինքնիշխանության դեմ զինված ապստամբության մեջ»։

Առաջադրված մեղադրանքի հիման վրա իրավապահ մարմիններին հանձնարարվել է ձերբակալել գեներալին։
Ավելի վաղ Բոլիվիայի հեռուստատեսությունը ցուցադրել էր կադրեր, թե ինչպես է Սունիգան դուրս գալիս Գլխավոր շտաբի շենքից՝ ոստիկանների ուղեկցությամբ, որոնք նրան մեքենա են նստեցնում։