Ոչ ոք չէր հավատում, որ մենք դա կանենք

Ոչ ոք չէր հավատում, որ մենք դա կանենք

Սա լավագույն օրն է վրացի ֆուտբոլասերների կյանքում։ Մենք պատմություն կերտեցինք: Ոչ ոք չէր հավատում, որ մենք դա կանենք։ Այս մասին 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում 2:0 հաշվով հաղթանակից հետո ասել է Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան:

«Ոչ ոք չէր հավատում, որ մենք կարող ենք հաղթել Պորտուգալիային, բայց մեր թիմը դրանում է ուժեղ։ Եթե նույնիսկ մեկ տոկոս շանս լինի, կարող ենք դա գիտակցել։ Եվ մենք դա ապացուցեցինք»,-ասել է նա: