«Բաբաջանյան ֆեստ»

«Բաբաջանյան ֆեստ»

2011թ. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն` նվիրված է Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին



Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:



«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներ են Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:



Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի շրջանակներում կկայանա 6 համերգ:



Դեկտեմբերի   15-ին` ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում  տեղի կունենա փառատոնի հինգերորդ  համերգը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան :



Ծրագրում`



Երվանդ Երկանյան   Կոնցերտ No.2 ջութակի և կամերային նվագախմբի համար



Մենակատար`Ջեմմա Աբրահամյան (ջութակ)



Ստեփան Շաքարյան   Չորս ակվարել դաշնամուրի և լարային նվագախմբի համար



Մենակատար`Ստեփան Շաքարյան (դաշնամուր)



Վարդ Մանուկյան   Սիմֆոնիա §Խոստովանություն¦ տամ-տամի և լարային նվագախմբի համար



Պրեմիերա (նվիրվում է Հայաստանի պետական երիտասարդական



նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին)



Միխայիլ Կոկժաև   Պարզ մեղեդի ջութակի և լարային նվագախմբի համար



Մենակատար`Կարմեն Թոսունյան (ջութակ)



Էդուարդ Հայրապետյան   §Սիբելիուս-Երազ¦ լարային նվագախմբի համար



հայաստանյան պրեմիերա



(նվիրվում է Հայաստանի պետական երիտասարդական



նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին)



Ալեքսանդր Հարությունյան   Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար



§Արմենիա 88¦ (նվիրված է Ռուբեն Ահարոնյանին)



Մենակատար` Պագանինիի անվան միջազգային մրցույթի գրան պրի  և Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր և առաջին մրցանակակիր

Իլյա Գրուբերտ (ջութակ) (Նիդեռլանդներ)



Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի`«Բաբաջանյան ֆեստ»-ի փակման հանդիսավոր արարողությունը կկայանան  դեկտեմբերի 19-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:Փառատոնի փակմանը  կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյանի և հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ: Սպասվում են բազում գեղեցիկ անակնկալներ: