Հեշտ միջոց՝ գլխուղեղի աշխատանքը բարելավելու համար

Հեշտ միջոց՝ գլխուղեղի աշխատանքը բարելավելու համար

Վառ լուսավորությունը կարող է բարելավել մարդու մոտ կոգնիտիվ /մտավոր/ կարողությունները եւ թարմացնել այն, գրում է eLife հանդեսը։ Դա, ըստ հրապարակման, կապված է այն բանի հետ, որ լույսը կարողանում է ազդել մարդու գլխուղեղի հատուկ հատվածի՝ հիպոթալամուսի վրա։ Հետազոտությանը մասնակցել է 26 առողջ երիտասարդ տարիքի մարդ։ Վերջիններս երկու առաջադրանք են կատարել։ Գլխուղեղի կատարողական ֆունկցիան գնահատելու համար նրանց առաջադրվել է զատորոշել ձայներ եւ որոշել այդ ձայներն արձակողի սեռը, էմոցիոնալ վիճակը։

Յուրաքանչյուր առաջադրանքը կատարվել է լուսավորության չորս վիճակներում։ Առաջադրանքները կատարելու ընթացքում կամավորներին ՄՌՏ են անցկացրել եւ գնահատվել է հիպոթալամուսի վիճակը։ Պարզվել է, որ վառ լուսավորությունը նպաստել է, որպեսզի երկու առաջադրանքներն էլ ավելի հաջող կերպով կատարվեն։ Ընդ որում, առաջադրանքի տեսակից կախված, ակտիվացել է հիպոթալամուսի որոշակի հատվածը, ինչը գիտնականներին թույլ է տվել ենթադրել, որ այդ հատվածում նյարդաբջիջների ակտիվացումը կապված է կոնտեքստի հետ, թե արդյոք առաջադրանքը մտածողակա՞ն է, թե՝ էմոցիոնալ։ Գիտնականները նշել են, որ լույսի՝ գլխուղեղի աշխատանքի վրա ունեցած ազդեցությունը վերջին տարիներին բավականին լավ ուսումնասիրվել ու փաստաթղթավորվել է։ Նաեւ՝ ապացուցվել է, որ վառ լուսավորությունը խթանում են ուշադրությունն ու կոգնիտիվ կարողությունները։