Արհեստական բանականությունը հայտնաբերել է մոտ 200 նոր վիրուս 

Արհեստական բանականությունը հայտնաբերել է մոտ 200 նոր վիրուս 

Կանադայի Վաթերլոյի համալսարանի գիտնականները արհեստական բանականության օգնությամբ կարողացել են դասակարգել մինչ այդ անհայտ 191 աստրովիրուս։ Նշենք, որ աստրովիրուսները համարվում են առավել քայքայիչ եւ լայն տարածում ունեցող պաթոգեններից մեկն աշխարհում։ Մարդկանց մոտ աստրովիրուսներն առաջացնում են դիարեյա, որը տարեկան ամբողջ աշխարհում ավելի քան 440 հազար երեխայի մահվան պատճառ է դառնում /0-5 տարեկան/։ Թռչնաբուծության մեջ աստրովիրուսներով վարակումները, ինչպիսիք են թռչնագրիպը կազմում է մոտ 80 տոկոս։

Ընդ որում, վարակված կենդանիների մոտ կորուստը կազմում է մոտ 50 տոկոս։ Նոր դասակարգումը երեք մասից է բաղկացած։ 2023 թվականի դրությամբ գոյություն է ունեցել 322 չճանաչված աստրովիրուս, որոնք ունեցել են տարբեր գենոմներ։ Այս տարի նրանց թիվը աճել է, հասնելով՝ 479-ի։ Ցանկացած պահի մարդկության 2-9 տոկոսը հանդիսանում են այս կամ այն աստրովիրուսի կրողներ, նշում են գիտնականները։ Որոշ երկրներում այդ թիվը հասնում է մինչեւ 30 տոկոսի։ Հետեւաբար կարեւոր է, որպեսզի դրանք եւ ճիշտ հետազոտվեն եւ ճիշտ դասակարգվեն, որպեսզի նաեւ արդյունավետ լինի դրանց դեմ պատվաստանյութերի ստեղծումը, ամփոփում են Վաթերլոյի համալսարանի մասնագետները։