Ի՞նչ կապ ունի եկեղեցին

Ի՞նչ կապ ունի եկեղեցին
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Գարեգին Բ կաթողիկոսը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առիթով Հայ առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակն է հանձնել ռուս նշանավոր կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: Սոկուրովին ուղղված շնորհավորական խոսք են ասել նաեւ Դավիթ Մուրադյանը եւ կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Ռեժիսորի շնորհակալական խոսքից հետո ելույթ է ունեցել նաեւ կաթողիկոսը՝ Ալեքսանդր Սոկուրովին մաղթելով Աստծո զորակցությունն իր ստեղծագործական կյանքում: