Դե երդվա...

Դե երդվա...
Ֆեյսբուքյան ակտիվիստների երեկվա գրառումները:



 



Արգիշտի Կիվիրյանը գրում է. «Եթե ընդունենք Հայաստանի բնակչությունը 2 միլիոն, ապա դրա ընդամենը 5 տոկոսը, որն անում է 100 հազար մարդ, եթե մի քանի օր դուրս գա անձնազոհ պայքարի, մենք կունենանք բացառապես այլ երկիր...»:



 



Արա Հարությունյան. «Երկիրն ամբողջությամբ ոստիկանով է պատած:



 



Սա միայն Սերժի արածը չի: Սովետից սկսած ու Սերժի նախորդներով է սա մտել կյանք, նաեւ հայ պնակալեզ ընտանիքն է էսքան արտադրել ու լցրել փողոցները:



 



Ինձ հայտնի չի ոստիկանապետությունից դուրս գալու խաղաղ ձեւ: Կամ դրսից պետք է գան, ջնջխեն դրանց, կամ պատերազմը բոլորիս հարցերը կլուծի:



 



Ոստիկանը մասնագիտություն չի, դա էություն է՝ մարդ հոշոտելու էություն»:



 



Աշոտ Ադամյան. «Ամեն առավոտ աչքերս բացում ու բարեւում եմ ամբողջ աշխարհին: Հստակ գիտեմ, որ բարեւս առնում է Աստվածը, հարազատներս ու ընկերներս, ծանոթներս ու շատ անծանոթ մարդիկ...



 



Կան նաեւ մարդիկ, ովքեր բարեւս չեն առնում, եւ ես ուրախանում եմ: Կան մարդիկ, որոնց բարեւը ես չեմ ընդունում...



 



Եվ դա շատ ճիշտ է»:



 



Եվ վերջում երեկվա անեկդոտը Վադիմ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:



 



- Դու ո՞վ ես:



 



- Ե՞ս. նախագահ եմ:



 



- Դե երդվա: