Րաֆֆի Հովհաննիսյան. Թևան Պողոսյանը շատ լավ պատգամավոր է

Րաֆֆի Հովհաննիսյան. Թևան Պողոսյանը շատ լավ պատգամավոր է

Հունվարի 10-ին, Ազատության հրապարակում, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆիի Հովհաննիսյանն ի թիվս այլ թեմաների, լրագրողների հետ խոսել է նաև ԱԺ նույնանուն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կողմից անձնական նկատառումներով մանդատը վայր դնելու որոշման մասին:



 



«Թևան Պողոսյանը շատ լավ պատգամավոր է, և ես հույս եմ տածում, որ ինքը կվերանայի իր որոշումը ու կմնա խմբակցությունում»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելել. «Ես ակնկալում եմ, որ ինքը կմնա խմբակցությունում։ Ես նման կոչով դիմել եմ Թևան Պողոսյանին։ Նա շատ լավ կատարում է իր պատգամավորական պարտականությունները»:



 



Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է նաև, որ Թևան Պողոսյանի հետ հանդիպել է Հայաստան վերադառնալուց հետո։