Հայաստանյան ձմեռն իր կամքը թելադրեց «Ռուս ասպետներին»

Հայաստանյան ձմեռն իր կամքը թելադրեց «Ռուս ասպետներին»

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ միջազգային ավիացուցահանդեսին մասնակցելու նպատակով հունվարի 10-ին Մոսկվայի մոտ գտնվող Կուբինկա ավիաբազայից Բահրեյն կմեկնի բարձրագույն պիլոտաժի «Ռուս ասպետներ» ավիախումբը:



 



Ճանապարհին, վերալիցքավորվելու նպատակով, ինչպես և ծրագրված էր, «Ռուս ասպետներ»-ը վայրէջք կատարեցին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմաբազայի մի քանի ավիաստորաբաժանումներ:



 



Լիցքավորումից հետո ռուս առաջնակարգ օդաչուները ռազմաճակատային ծանր СУ-27 կործանիչներով Երևանի երկնքում պետք է յուրահատուկ օդային շոու ցուցադրեին, որը սակայն տեղի չունեցավ մառախուղի և վատ եղանակային պայմանների պատճառով:



 



Հայ լրագրողների հետ զրույցում խմբի հրամանատար գնդապետ Անդրեյ Ալեքսեևը ցավով է փաստել, որ եղանակային պայմանները չեն համապատասխանում մարզումային թռիչք իրականացնելու պայմաններին: Այն հարցին, թե ինչ զգացմունքներով է խումբը Բահրեյն մեկնում, նա ընդգծել է, որ «մենք միշտ մեծ վստահությամբ ենք թռիչքները կատարում: Եթե ինչ-որ մեկը լիաժեքորեն վստահ չէ իր ուժերին, ավելի լավ է նման թռիչքներ չկատար»:



 



Խումբը կգիշերի Երևանում: Հիշեցնենք, որ Բահրեյնի ավիասալոնը կայանալու է հունվարի 16-18: Գնդապետը նշել է, որ խումբը Երևան կվերադառնա հունվարի քսանին:



 



«Դուք տեսնում եք այս հիանալի «Սու-27» օդանավերը: Դրանք լավագույններից են իրենց տեխնիկական հնարավորություններով: Աշխարհի լավագույն պիլոտաժային խումբը Երևանում է: Այն որ մի փոքր հաջողակ չէինք եղանակի պատճառով, դա հայաստանյան ձմռան առանձնահատկությունն է: Լավ կլինի հետագայում հրավիրել խմբին ու շոու կազմակերպել: Այդ հարցի շուրջ պետք է մտածել»,-եզրափակել է Ալեքսանդր Պետրովը: