Հաշվարկն իրականացնելիս ցամաքային անցակետերը մոռացել են

Հաշվարկն իրականացնելիս ցամաքային անցակետերը մոռացել են

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում է արտագաղթի աննախադեպ ծավալների մասին, հավանական է համարում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալները, համաձայն որոնց՝ 2013 թվականին «Զվարթնոց» օդանավակայանով երկիր ժամանողների թիվը 31 705-ով գերազանցել է մեկնողների թիվը: Tert.am-ի հետ զրույցում, սակայն, նա խորհուրդ է տվել չմոռանալ իր դիտարկումը, որ ավելի շատ մեկնում ենցամաքային սահմանով, ոչ թե՝ օդային տարածքով։



 



«Նման տվյալներ հնարավոր է՝ լինեն, որովհետև մարդիկ հիմնականում գնում են ավտոբուսներվ ու գնացքով»,-ասել է նա։ 



 ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը նույնպես պատճառ չունի չհավատալու ներկայացված թվերին, սակայն նույն համոզմանն է, որ Հայաստանի սահմանները միայն օդային չեն, նաև ցամաքային  սահման կա, և ամբողջական պատկերը նաև այդտեղից պետք է ստանալ»: Նա նաև շեշտել է որ ցամաքային անցակետով Վրաստան հասնելն ու այնտեղի թռիչքներից օգտվելը ավելի էժան է:



 



 «Ամեն դեպքում՝ 26 հազարը հավանական թիվ է, չեմ կարող կասկածի տակ առնել, ես ուրախ կլինեմ, որ դրական միտումներ լինեն, երջանիկ կլինեմ՝ որպես ՀՀ քաղաքացի, բայց ասում եմ՝ տվյալները կիսատ-պռատ չպետք է վերլուծել, այլ՝ ամբողջական»,–ասել է Մինասյանը։



 



Առավել մանրամասն՝ տես այստեղ: