Դադարեցվել են Գերագույն ռադայի լիազորությունները

Դադարեցվել են Գերագույն ռադայի լիազորությունները

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 25-ին որոշում է ընդունել Գերագույն ռադայի լիազորությունների դադարեցման և Գերագույն ռադայի նոր ընտրություններ անցացնելու մասին, Twitter սոցիալական ցանցում հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:



«Նախագահը վաղաժամ դադարեցրեց Գերագույն ռադայի լիազորությունները, որովհետև դա էր այս պահի ամենաճիշտ որոշումը»,- գրել է խոսնակը:



Վերջինիս խոսքով՝ նախագահ Պորոշենկոն ժողովրդավարական քաղաքական ուժերին դիմել է կոչով՝ գնալ ընտրությունների միասնական պրոուկրաինական, պրոեվրոպական թիմով:



Ուկրաինայի Գերագույն ռադայի նոր ընտրությունները նշանակվել են 2014թ. հոկտեմբերի 26-ին, ասված է նախագահ Պորոշենկոյի պաշտոնական կայքում: