Պուտինի խոսնակը մեկնաբանել է Մակարևիչի նամակը

Պուտինի խոսնակը մեկնաբանել է Մակարևիչի նամակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նախագահին ուղղված երաժիշտ Անդրեյ Մակարևիչի նամակը։

«Մենք նամակի մասին դեռ չենք զեկուցել նախագահին, որովհետև այն ուշ երեկոյան է հայտնվել: Բնականաբար, դա կհաղորդվի նախագահին»,- ասել է Պեսկովը:



Խոսնակը նշել է, որ չի հասկանում, թե ինչու է նամակի հասցեատերը Վլադիմիր Պուտինը: «Այստեղ այնքան էլ չի կարելի համաձայնել: Այն, ինչ նա մեկնաբանում է որպես ճնշումներ, կարելի է նաև անվանել հասարակական կարծիքի արձագանք: Դժվար թե այս դեպքում պետք է դիմել նախագահին»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Անդրեյ Մակարևիչը բաց նամակով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով երկրի նախագահին դադարեցնել իր անունը վարկաբեկող «շաբաշը»: Հիշեցնենք, որ Մակարևիչը կտրուկ է արտահայտվել Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ՝ իր աջակցությունը հայտնելով Մայդանին: