Հայաստանի միակ շաքարաքլորը

Հայաստանի միակ շաքարաքլորը


Փաստորոն այնպես է ստացվում, որ Հայաստանի միակ շաքարաքլորը, ինչպես Վարդան Այվազյանն է ԱԺ-ի նիստի ժամանակ հումորի կոնտեքստում ակնարկում, Սամվել Ալեքսանյանն է: Իսկ շաքարաքլորը քաղցր բան է, ով հասնում, ուզում է մի հատ բերանը քաղցրացնի: Մի շաքարաքլոր, մի Հայաստան: Սամոն պետք է պատրաստ լինի լրիվ չհալվելու, որովհետև ում մտքով անցնի՝ շաքարաքլորի վրա է գալու: Դե ստվերի դեմ պայքարի շրջանակներում էլ առաջինը պիտի Սամոյի վրա գնան: Այդքան քաղցր լինելու համար պիտի վճարի, վճարի ու էլի վճարի: Բայց շաքարաքլորի կեղևը վայելելուց հետո մի տեսակ ամեն ինչ աքլորի միջով պարզ երևում է: Էնպես թափանցիկ է դառնում, էնպես թափանցիկ, հալած յուղի պես հատակը երևում է: Սամոն չպիտի թույլ տա, որ հատակը երևա: Դրանից հետո մի քայլ է՝ աքլորի վերջին ծուղրուղուն լսելու համար…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ