Օբաման և Խոմենեին նամակագրություն են ունեցել

Օբաման և Խոմենեին նամակագրություն են ունեցել

Իրանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշ նամակների: Այս մասին ասել է Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, գրում է Trend-ը:



Շամհանին այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Օբամայի` Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված գաղտնի նամակի վերաբերյալ հարցին:



Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի նամակ է հղել այաթոլլա Խամենեիին, որտեղ մատնանշել է երկու երկրների ընդհանուր շահերը` ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ պայքարում: Նամակում նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու կոչ է արված: